Disney-ը կստեղծի «Գեղեցկուհին և հրեշը» մուլտֆիլմի նոր տարբերակը

10:35 • 12.03.13

Walt Disney Pictures ընկերությունը որոշել է երկրորդ կյանք պարգևել «Գեղեցկուհին և հրեշը» հեքիաթին, գրում է filmpro.ru-ն։ Եվ չնայած 1991թ. ստեղծված անիմացիոն ֆիլմը վերաթողարկվել էր 3D ձևաչափով նախորդ տարվա վերջին, այժմ ստուդիան պատրաստվում է նկարահանել նոր ֆիլմ՝ «Հրեշը» աշխատանքային անվանումով։

 

Առաջին թողարկման ժամանակ մուլտֆիլմը համաշխարհային վարձույթում հավաքել էր 425 մլն դոլար, 3D ձևաչափով ֆիլմը՝ 233 մլն դոլար։

 

Անսպասելի է նաև թվում սցենարիստի ընտրությունը. բրիտանացի Ջո Էհիրն, ում վերջին աշխատանքը Դենի Բոյլի «Տրանս» ֆիլմի սցենարն է։ Այդ ամենը հուշում է, որ Disney-ի նոր մուլտֆիլմը, ամենայն հավանականությամբ, կլինի քիչ հեքիաթային և ավելի մռայլ։ Նոր ֆիլմը նույնպես նախատեսվում է թողարկել 3D ձևաչափով։