Դերասան Անդրեյ Պանինին, հնարավոր է, սպանել են. փորձագետներ

11:11 • 12.03.13

Life News-ին հայտնի են դարձել ռուս հայտնի դերասան Անդրեյ Պանինի դիահերձման արդյունքները։ Մասնագետների կարծիքով՝ հայտնի դերասանը մինչ մահացու վնասվածք ստանալը մի քանի անգամ ընկել-վեր է կացել, կամ էլ նրան վնասվածքներ է հասցրել ինչ-որ մեկը։

 

Հիշեցնենք, որ Պանինի մարմինը հայտնաբերվել էր մարտի 7-ին, նրա բնակարանում։ Դին հայտնաբերելուց հետո, իրավապահների մոտ միանգամից 2 վարկած է ի հայտ եկել՝ բռնի մահ կամ մահ՝ ալկոհոլի ազդեցության տակ ընկնելու հետևանքով։

 

«Մահացածի մոտ հայտնաբերվել է գլխուղեղային վնասվածք։ Բացի այդ, Պանինի մարմնի վրա հայտնաբերվել են բազմաթիվ կապտուկներ»,- հայտնել են իրավապահները։

Հենց դա էլ հիմք է տալիս ենթադրելու, որ Պանինին սպանել են։