Ռուսաստանցի արվեստագետը սովորական տանձը վեր է ածում արվեստի գործերի (լուսանկարներ)
Անհավանական ախորժաբեր արվեստ՝ տանձերից, պաշտամունքային պատկերներ, որոնք ցույց են տալիս, որ մրգերը միայն նատյուրմորտների համար չեն, գրում է Daily Mail-ը՝ ներկայացնելով ռուսաստանցի արվեստագետ Ստանիսլավ Արիստովի արվեստը:
Եկատերինբուրգի 30-ամյա բնակիչ Արիստովն ասում է, որ ժամեր է ծախսում՝ իր կոմպոզիցիաներին համապատասխան միրգ ընտրելու համար: Նրա ձգտումն այն է, որ պատկերները ռեալիստական և մարդակերպ լինեն:
ՏՏ-մասնագետ Արիստովը սովորական մրգերին «դնում է» ռոմանտիկ, սյուրռեալիստական, զվարճալի կամ պարզապես տարօրինակ իրավիճակներում:










