Սերբիայի ոստիկանությունը հայտնաբերել է Ռեմբրանդտի գողացված կտավը

10:07 • 12.03.13

Սերբիայի ոստիկանությունը հայտնաբերել է Նովի Սադ քաղաքի թանգարանից յոթ տարի առաջ գողացված Ռեմբրանդտի «Հոր դիմանկարը» կտավը, հայտնում է Вести-ն։

 

Իրավապահ մարմինների ներկայացուցիչները պարզել են, որ արվեստի գործը գտնվել է Բելգրադից 70 կմ հեռավորության վրա գտնվող Սրեմսկա Միտրովիցի շրջանի տներից մեկում։ 
Ձերբակալվել է 4 մարդ։

 

«Հոր դիմանկարը» կտավը թանգարանից գողացվել էր արվեստի 3 այլ գործերի հետ՝ Ռուբենսի «Սենեկա», Պյեր Ֆրանչեսկո Մոլայի «Գիշերային տեսարան ձկնորսի հետ» և անհայտ եվրոպացի նկարչին պատկանող «Քրիստոսի գլուխը» կտավների։ Այդ նկարների ճակատագիրը դեռևս հայտնի չէ։