Չիլիում գործարկվել է աշխարհի ամենամեծ աստղադիտակը

21:13 • 13.03.13

Չիլիում պաշտոնապես բացել են աշխարհի ամենամեծ ALMA ռադիոաստղադիտակը: Այն գտնվում է Ատակամա անապատի լեռներում, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:


ALMA ռադիոաստղադիտակը տիեզերական օբյեկտների ռադիոճառագայթման ընդունման և չափման համար է նախատեսված և կազմված է 66 հսկայական ալեհավաքներից: Այն պետք է տեղեկություններ հաղորդի, որոնք կօգնեն ուսումնասիրել տիեզերքը:


Աստղադիտակը կառուցել են շուրջ 10 տարի: Ծրագիրը արժեցել է 1.3 միլիարդ դոլար: Ստեղծմանը մասնակցել են Եվրոպան, ԱՄՆ-ն, Կանադան, Ճապոնիան և Չիլին:
 

Չիլիում գործարկվել է աշխարհի ամենամեծ աստղադիտակը