Disney ընկերությունը «վերակենդանացրել» է Միկի մկնիկին (տեսանյութ)

13:46 • 13.03.13

Disney.com կայքում տեղադրվել է Միկի մկնիկի մասին պատմող կարճամետրաժ ֆիլմերի նոր շարքի առաջին մուլտֆիլմը, հայտնում է Лента-ն։

 

Այն կոչվում է «Croissant de Triomphe» («Հաղթական կրուասան»)։ Մուլտֆիլմը պատմում է այն մասին, թե ինչպես սրճարանում, որտեղ աշխատում է Մինի մկնիկը, վերջանում են թխվածքները։ Կրուասանները սրճարան հասցնելու համար Միկին ստիպված է մոտոցիկլետով անցնել ամբողջ Փարիզով։

 

«Croissant de Triomphe»-ը 19 մուլտֆիլմերից մեկն է, որոնք Դիսնեյը նախատեսում է ցուցադրել համացանցում և հեռուստատեսությամբ՝ սկսած 2013թ. հուլիսից։ Այլ ֆիլմերի գործողությունները տեղի կունենան Նյու Յորքում, Տոկիոյում, Վենետիկում և աշխարհի տարբեր քաղաքներում։ Ֆիլմերի հերոսները կլինեն ոչ միայն Միկի և Մինի մկնիկները, այլև Գուֆին, Պլուտոն, Դոնալդ Դաքն ու Դեյզի Դաքը։