Բոբ Դիլանը կդառնա Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիայի առաջին ռոք երաժիշտ անդամը

09:15 • 13.03.13

Բազմաթիվ երգերի հեղինակ-կատարող և պոետ Բոբ Դիլանը կդառնա Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիայի առաջին ռոք երաժիշտ անդամը, հայտնում է Газета-ն՝ վկայակոչելով The Guardian-ին։

 

Ակադեմիայի գործադիր տնօրեն Վիրջինիա Դաջանիի խոսքով՝ տնօրենների խորհուրդը չի կարողացել որոշել՝ ինչի"ն վերագրել Դիլանի հաջողությունները՝ երաժշտությա՞նը, թե՞ գրականությանը, այդ իսկ պատճառով որոշվել է նրան դարձնել պարզապես ակադեմիայի պատվավոր անդամ, ինչպես Մերիլ Սթրիփը, Վուդի Ալենն ու Մարտին Սկորսեզեն են. ի դեպ, վերջինիս աշխատանքների թվում կա Դիլանի մասին վավերագրական ֆիլմ։

  

Նրա անդամակցության հանդիսավոր արարողությունը տեղի կունենա մայիսին, սակայն Դիլանը, ով հավանաբար այդ շրջանում շրջագայությունների կմեկնի, դժվար կարողանա ներկա գտնվել միջոցառմանը, կարծում է Դաջանին։

 

Ակադեմիան հիմնադրվել է 1898թ.։