Սթիվեն Ֆրայը ժամանել է Սանկտ Պետերբուրգ՝ միասեռականների մասին ֆիլմ նկարահանելու համար

12:55 • 13.03.13

Բրիտանացի դերասան և գրող Սթիվեն Ֆրայը ժամանել է Ռուսաստանի «հյուսիսային» մայրաքաղաք, որտեղ պատրաստվում է ֆիլմ նկարահանել ռուս միասեռականների խնդիրների մասին, հայտնում է Взгляд-ը։

 

Իր բոլոր քայլերի մասին Սթիվենը տեղյակ է պահում հանրությանը Twitter կայքի միջոցով։ Այս անգամ էլ նա գրել է. «Ուղևորվում եմ Սանկտ Պետերբուրգ՝ նկարահանումների։ Ինչ-որ բան ինձ հուշում է, որ պետք է տաք հագուստ վերցնել»։

Վավերագրական ֆիլմի մի մասը Ֆրայն արդեն նկարահանել է Հնդկաստանում։

 

Ֆրայը չի թաքցնում իր սեռական կողմնորոշումը, և առաջին անգամը չէ, որ աջակցում է ռուս միասեռականներին։