Ամերիկացին երաժշտություն է ստեղծում՝ էլեկտրական հոսանք անցկացնելով մրգերի ու բանջարեղենի միջով (տեսանյութ)
ԱՄՆ Նյու Յորք քաղաքում բնակվող Ջոնաթան Դագանին հաջողվել է, օգտագործելով միայն մրգեր ու բանջարեղեն՝ բադրիջան, սունկ, խաղող, ելակ և կիվի, էլեկտրո երաժշտություն ստանալ, հայտնում է mashable.com կայքը։
Տեսանյութը դիտելիս պարզ է դառնում, որ Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի ուսանողներ Ջեյ Սիլվերի և Էրիկ Ռոզենբաումի ստեղծած Makey Makey սինթեզատորը հնարավորություն է տալիս բանջարեղենի ու մրգերի միջով էլեկտրական հոսանք անցկացնելով՝ դրանք վերածել ստեղնաշարի։ Արդյունքում որևէ մթերքի մատներով դիպչելու դեպքում համապատասխան հնչյուններ են արձակվում։ Դագանը նաև նշել է, որ բանջարեղենի և մրգերի մեծությունը որևէ կապ չունի ձայնի որակի կամ ուժգնության հետ։
«Տեխնիկապես ես կարող եմ երաժշտություն ստանալ նաև մարդկային մարմնի կամ մի բաժակ ջրի միջոցով։ Սակայն կարծում եմ, որ շատ ավելի գեղեցիկ ու համահունչ է, երբ թմբուկի ձայնը դուրս է գալիս բադրիջանից, զանգերի ղողանջները՝ խաղողի հատիկներից, իսկ մեղմ երաժշտությունը՝ ելակից»,-ասել է Դագանը։










