The Man Asian Literary Prize մրցանակին առաջին անգամ արժանացել է մալայզիացի գրողը
Տան Տվան Էնգը դարձել է առաջին մալայզիացի գրողը, ով արժանացել է The Man Asian Literary Prize մրցանակին՝ ասիական «Բուքերին»: Հեղինակը ստացել է գրական մրցանակը և 30.000 դոլար «Երեկոյան մշուշների այգին» վեպի համար, գրում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով France-Presse գործակալությանը:
Ժյուրին ընդգծել է գրքի ոճական առանձնահատկությունները, որում պատմվում է ճապոնական օկուպացիայի տակ գտնվող Մալայզիայի մասին: Տան Տվան Էնգիի վեպը 2012 թվականին նույնիսկ հայտնվել էր բրիտանական Բուքերի հավակնորդների ցուցակում, սակայն մրցանակի էր արժանացել Հիլարի Մանտելը:
Բացի Տան Տվան Էնգից ասիական «Բուքերին» հավակնում էին ևս 4 հեղինակներ, որոնց թվում էր Օրհան Փամուկը՝ իր «Լռության տունը» վեպով, որն առաջին անգամ թարգմանվել էր անգլերեն:
The Man Asian Literary Prize-ը տրվում է Ասիայի երկրների գրողներին, որոնց ստեղծագործությունները թարգմանվել կամ ստեղծվել են անգլերենով օրացուցային տարվա ընթացքում: Մրցանակն առաջին անգամ շնորհվել էր 2007 թվականին, որի ժամանակ հաղթող է ճանաչվել չինացի գրող Ցզյան Ռոնգը:










