Վերամիավորված Black Sabbath-ը հայտնել է նոր ալբոմի թողարկման ամսաթիվը

21:54 • 14.03.13

Black Sabbath խումբը հայտնել է իր նոր ալբոմի՝ «13»-ի թողարկման ժամկետը, հայտնում է Lenta.ru-ն: Դա տեղի կունենա 2013-ի հունիսի 11-ին:


Սա խմբի առաջին ալբոմն է 35 տարվա մեջ, որ ձայնագրված է Օզի Օսբորնի հետ, թողարկելու է Vertigo-ն, որը թողարկել է Black Sabbath-ի առաջին ալբոմները: Պրոդյուսերը «հիփ-հոփի գորշ կարդինալ» Ռիք Ռուբինն է:


Ձայնագրմանը մասնակցել է խմբի սկզբնական կազմը. կատարող Օզի Օսբորնը, կիթառահար Թոնի Այոմին և բասիստ Գիզեր Բաթլերը, ինչպես նաև՝ թմբկահար Բրեդ Ուիլքը Rage Against the Machine-ից: Թմբկահար Բիլ Ուորդը, որը խմբում նվագել է կոլեկտիվի հիմնադրումից ի վեր, հրաժարվել է միանալ այս «վերամիավորմանը»:

 

Black Sabbath-ը հիմնադրվել էր 1969-ին Բիրմինգհեմում: Օսբորնը որպես վոկալիստ աշխատել է մինչև 1979-ը: Նախնական կազմով խումբը հավաքվել էր 1997-ին, սակայն ալբոմ թողարկում է միայն այժմ: