Մոմեր, գուլպաներ, բասկետբոլի գնդակ և ծաղիկներ. չին նկարչուհին անհավանական պատկերներ է ստեղծում «ինչով պատահի» (լուսանկարներ)

17:33 • 14.03.13

Տաղանդավոր չին նկարչուհի Հոնգ Յին մեծ ճանաչում է ձեռք բերել՝ ստեղծագործելու իր արտասովոր մեթոդի շնորհիվ։

 

Ինչպես նշում է Adme.ru կայքը, նկարչուհին գեղեցիկ պատկերներ, հիմնականում՝ դիմանկարներ, ստանալու համար օգտագործում է «ձեռքի տակ եղած իրեր»՝ սուրճից, բասկետբոլի գնդակից մինչև գուլպաներ ու մոմեր։

 

Կայքն ուշագրավ ֆոտոշարքի տեսքով ներկայացրել է 28-ամյա չինուհու մի քանի աշխատանք։ Դրանց շարքում հատկապես ուշագրավ են հանրահայտ երգչուհի Ադելի դիմանկարը՝ պատրաստված մեղրամոմից և մոմերից, Բիրմայի առաջնորդ Աուն Սան Սու Չժիի գունավոր մեխակներով դիմանկարը, ինչպես նաև 750 զույգ գուլպաներով «նկարված» չին ռեժիսոր Չժան Իմոուի դիմանկարը։