Google Reader RSS-ը հուլիսի 1-ից կփակվի
Ամերիկյան Google ընկերությունն իր պաշտոնական բլոգում հայտնել է, որ ընթացիկ տարվա հուլիսի 1-ից Google Reader RSS ծառայությունը կդադարեցնի իր աշխատանքը։ Այս մասին տեղեկացնում է Лента-ն։
Այս որոշումն ընկերությունը բացատրում է նրանով, որ վերջին տարիներին ծառայության օգտագործման ակտիվությունը զգալի անկում է արձանագրել։ Google Reader-ը գործածության մեջ է դրվել 2005թ. և հնարավորություն է ընձեռում մեկ լրահոսի մեջ հավաքել տարբեր կայքերի և բլոգերի տեղադրած նորությունները։
Հայտնի է դարձել, որ բացի Goole Reader-ից ընկերությունը կփակի ևս 7 ծառայություն։ Մասնավորապես՝ հունիսի 1-ին կհեռացվի Google Building Maker հավելվածը, որը հնարավորություն է տալիս շինությունների 3D մոդելներ ստեղծել Google Maps և Google Earth քարտեզային ծառայությունների համար։ Բացի այդ, գործածությունից դուրս կգան նաև Google Voice, Google Cloud Connect հավելվածները։










