Հակոբ Հակոբյանի մարմինն ամփոփվեց Կոմիտասի անվան պանթեոնում (լուսանկարներ)

15:22 • 14.03.13

Այսօր տեղի ունեցավ ՀՀ ժողովրդական նկարիչ, ՀԽՍՀ պետական կրկնակի մրցանակակիր, ՀՀ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանակիր, Հայ առաքելական եկեղեցու Սուրբ Մեսրոպ-Սուրբ Սահակ շքանշանակիր, Երևանի պատվավոր քաղաքացի Հակոբ Հակոբյանի հուղարկավորությունը։ Նրա մարմինն ամփոփեցին Կոմիտասի անվան պանթեոնում։