Ջրի անհավատալի կերպարանափոխումը ձայնի միջոցով (տեսանյութ)
Ժամանցային You Tube կայքում հայտնվել է անչափ ուշագրավ մի տեսանյութ, որում պարզ երևում է, թե ինչպես է ջրի շիթն անհավատալիորեն փոխում իր ձևը՝ դառնալով գալարաձև։
Ինչպես նշում է Daily Mail-ը, այս ամենը պարզ փորձարկման արդյունք է, որն իրականացնելու համար պահանջվում է այնպիսի տեսախցիկ, որը հնարավորություն ունի 1 վայրկյանում 24 կադր նկարել, ինչպես նաև ձայնի ուժեղացուցիչ, 23hz հաճախականությամբ բարձրախոս, որն ամրացվում է ռետինե խողովակին։
Սակայն պարբերականը նկատում է, որ ջրի նման անհավանական փոխակերպումն անհնար է տեսնել անզեն աչքով։ Բավական կարճ ժամանակահատվածում այս տեսանյութը գրանցել է կես միլիոն դիտում։










