Գիտնականները հավաստում են, որ Մարսի ջուրը խմելու համար պիտանի է եղել
Ըստ NASA-ի գիտնականների, ջուրը, որը ժամանակին հավանաբար գոյություն է ունեցել Մարսի մակերևույթի վրա, բավականին մաքուր է եղել, որպեսզի այն կարողանան խմել, գրում է InoPressa-ն՝ հղում կատարելով Independent-ին:
Այս հայտնագործությունը ամենաբացահայտ ապացույցն է այն բանի, որ Մարսի վրա ժամանակին կարող էր կյանք լինել, որովհետև ջուրը կատարյալ պայմաններ է ստեղծում բակտերիաների համար:
Մարսի հողի նմուշներում հայտնաբերվել է ծծումբ, ազոտ, ջրածին, թթվածին, ֆոսֆոր և ածխածին: Այս բաղադրիչները կարևոր են, որպեսզի մոլորակի վրա կյանք գոյանա:
Curiosity մարսագնացը հետազոտում է Գեյլի խառնարանի շրջանը, որը հայտնի է որպես Yellowknife Bay, որտեղից էլ վերցվել են հետազոտվող հողի նմուշները:
Ըստ գիտնականների՝ այս տարածքը գտնվում էր հին գետի ակունքներում ու չնայած նրան, որ ամենայն հավանականությամբ այն բնակեցված է եղել, չկան այս պնդումը հիմնավորող փաստեր:










