Հնդկաստանում Նիկոլայ Ռերիխի կյանքին և ստեղծագործությանը նվիրված գիրք է լույս տեսել

12:53 • 14.03.13

Հնդկաստանի մայրաքաղաքում այսօր ներկայացվել է «Նիկոլայ Ռերիխ. որոնում և ժառանգություն» գիրքը, որը նվիրված է ռուս հայտնի նկարչի կյանքին և ստեղծագործությանը, հայտնում է newsru.com-ը։

 

Հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել Հնդկաստանի հայտնի մշակութային և հասարակական գործիչներ, ռուս դիվանագետներ և Ռերիխի արվեստի երկրպագուները։

 

«Նիկոլայ Ռերիխն ընդմիշտ կմնա մեզանից յուրաքանչյուրի սրտում։ Նա կարողացել է հասկանալ Հիմալայների գաղտնիքը և հարազատանալ լեռնաշղթայի հետ, որը հազարավոր ճանապարհորդների է գրավում ամբողջ աշխարհից։ Գիրքը մեր միայն մեկ ջանքն է՝ ուղղված այս մեծ նկարչի ժառանգության պահպանմանը»,- նշել է Մշակույթի հարցերով հնդկական խորհրդի ղեկավար Կարան Սինգհը։

 

Ռերիխը (1874-1947) մոտ 7.000 կտավի հեղինակ է, որոնցից 4-ը գտնվում են Նյու Դելիի Ժամանակակից արվեստի ազգային պատկերասրահում, որը համարվում է արվեստագետի երկրորդ տունը։ Այստեղ նկարիչը հեղինակել է մոտ 1.000 աշխատանք։