Սերժ Սարգսյանը ցավակցել է Արամայիս Սահակյանի մահվան կապակցությամբ

17:37 • 14.03.13

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Սահակյանների ընտանիքին՝ սիրված բանաստեղծ և երգիծաբան Արամայիս Սահակյանի մահվան կապակցությամբ, տեղեկացնում է նախագահի գրասենյակի մամուլի ծառայությունը: 


«Արամայիս Սահակյանի ստեղծագործությունները լայն ճանաչման և ժողովրդականության են արժանացել ինչպես հայրենիքում, այնպես էլ սփյուռքում:


Անվանի մտավորականի կորստի կապակցությամբ խորին ցավակցություն և զորակցություն եմ հայտնում ձեզ և ձեր հարազատներին, ինչպես նաև նրա գրչակից ընկերներին և ընթերցողներին»,- ասված է Սերժ Սարգսյանի ցավակցական հեռագրում: