Թաիլանդում գրանցվել է iPhone 5 սմարթֆոնի պայթման առաջին դեպքը (տեսանյութ)

13:43 • 14.03.13

Թաիլանդում գրանցվել է iPhone 5 սմարթֆոնի պայթման առաջին դեպքը, որի օգտատերը բարեբախտաբար չի տուժել։ Սմարթֆոնը պայթել է այն պահին, երբ Սուվիշա Աուեսոմակսակուլը խոսելիս է եղել իր տանը, հայտնում է Life News-ը։

 

Տղամարդն անմիջապես նետել է հեռախոսը հատակին, որից հետո մի շարք պայթյուններ են եղել։

 

Սուվիշան հեռախոսը ձեռք է բերել ընդամենը 2 ամիս առաջ։ Հիասթափված տղամարդը խոստովանել է, որ այս դեպքից հետո նա կհրաժարվի ձեռք բերել Apple ընկերության արտադրանքը։


 

Թաիլանդում գրանցվել է iPhone 5 սմարթֆոնի պայթման առաջին դեպքը (տեսանյութ)