Ամերիկայում կսկսեն անվադողեր արտադրել, որոնք փչելու կարիք չկա (լուսանկարներ)
«Անօդ» անվադողերի ստեղծման վրա շատ ընկերություններ են աշխատում, ներառյալ հայտնի Michelin և Bridgestone ընկերությունները: Սակայն նման անիվների զանգվածային արտադրության մասին հայտարարել է մի ընկերություն, որը զբաղվում է արտաճանապարհային տեխնիկայի արտաղրությամբ: Այսպիսով, Polaris-ը նոր անվադողերն արդեն հաջորդ տարի վաճառքի կհանի:
Polaris -ի կազմի մեջ մտնող Resilient Technologies ընկերության ստեղծած անիվը գործողության ձևով նման է Michelin Tweel-ի հայտնագործությանը, որում անիվի կենտրոնի և արտաքին մասի միջև տարածությունը լցված է փափուկ զանգվածով:
Նոր հայտնագործության մեջ ճկուն ձողերի փոխարեն պատենտավորված նոր կոմպոզիտային նյութից բջջային զանգված է տեղակայված:
Այդ բջիջներն իրենց ամրության հաշվին պահում են անիվի ձևը և մեքենայի ծանրությունը, իսկ փափկության շնորհիվ մեղմում ճանապարհային անհարթություների հաղորդած իմպուլսները:
Ինչպես պնդում է Polaris-ը, նորարարական անիվը երկարատև փորձարկումներ է անցել, որոնք հաստատել են` նոր տեխնոլոգիան մեխանիկական վնասումներից չի վախենում և ամբողջովին կարող է փոխարինել սովորական պնևմատիկ անիվներին:
Փորձարկումների ժամանակ անիվները գնդակոծել են հրազենից, իսկ հետո մետ 5000 ժամ մեքենան վարել անանցանելի բարդ տեղանքներով:
Բացի այդ, ներքին բջիջների կոնստրուկցիան այնպես է մտածված, որ դրանցում քարեր կամ փայտի կտորներ չմխրճվեն ու մնան:
Անօդ անիվն իրեն ավելի լավ է դրսևորում ճանապարհին՝ ավելի լավ և հստակ արձագանքելով ղեկին: Polaris-ը նոր անիվի հստակ գինը դեռևս չի հայտարարել, սակայն նշել է, որ այն խելամիտ սահմաններում կլինի:










