Facebook-ը փորձարկում է հեշթեգերի օգտագործման հնարավորությունը. ԶԼՄ-ներ

13:28 • 15.03.13

Աշխարհի խոշորագույն սոցկայք Facebook-ը ներկայում աշխատում է հեշթեգերը ևս իր գործառույթների մեջ ներառելու ուղղությամբ, սակայն այս ծրագիրը կյանքի կոչելու ժամկետները դեռևս հայտնի չեն։ Այս մասին տեղեկացնում է РИА-Новости-ն՝ հղում կատարելով արտասահմանյան ԶԼՄ-ներին։

 

Ներկայում հեշթեգը համարվում է Twitter սոցկայքի հիմնական առանձնահատկություններից մեկը, որը հնարավորություն է ընձեռում մեկ լրահոսի մեջ հավաքել մի թեմայի շուրջ եղած բոլոր նորությունները։

 

Ինչպես նշում է The Wall Street Journal-ը, հեշթեգերի կիրառումը կհանգեցնի նրան, որ Facebook-ի օգտատերերն ավելի շատ ժամանակ կանցկացնեն սոցկայքում և համապատասխանաբար ավելի շատ գովազդ կտեսնեն։ Միևնույն ժամանակ սա վկայում է այն մասին, որ Facebook-ի և Twitter-ի միջև մրցակցությունը գնալով թեժանում է։

 

Facebook-ը փորձարկում է հեշթեգերի օգտագործման հնարավորությունը. ԶԼՄ-ներ