Հայտնի է դարձել «Եվրատեսիլ-2013»-ի Ադրբեջանի մասնակիցը

16:08 • 15.03.13

Ադրբեջանը «Եվրատեսիլ-2013» երգի միջազգային մրցույթում կներկայացնի Ֆարիդ Մամեդովը, ով ընտրվել է ժյուրիի միաձայն որոշմամբ, հայտնում է РИА Новости-ն։

 

«Եվրատեսիլ» մրցույթի 58-րդ եզրափակիչը կկայանա մայիսին, Շվեդիայի Մալմյո քաղաքում։

 

Մամեդովը «Բյուլբյուլյար» խմբի մենակատարն է։ Նրան վարպետության դասեր է տվել Ռոբերտինո Լորետին։