iPhone-ի համար նախատեսված նոր սարքը տիրոջ հարբած լինելու դեպքում կարող է տաքսի կանչել

16:46 • 15.03.13

Հատուկ iPhone սմարթֆոնների համար ստեղծվել է բավական օգտակար մի սարք, որը ստուգում է հեռախոսի տիրոջ օրգանիզմում ալկոհոլի չափաբաժինն ու նորմայից ավելին հայտնաբերելու դեպքում նույնիսկ տաքսի է կանչում։

 

Ինչպես նշում է Daily Mail-ը, բրիզոմետր (breathometer) կոչվող սարքը բավական պարզ է օգտագործման հարցում։ Այն ուղղակի հարկավոր է ամրացնել սմարթֆոնի վերևի մասում։ Սարքի հեղինակները նշել են, որ այն հնարավորություն է տալիս տիրոջը ստուգել ալկոհոլի պարունակությունն իր օրգանիզմում ցանկացած վայրում և ցանկացած ժամի։

 

Բրիզոմետրը մարդու շնչառության միջոցով կարողանում է պարզել, թե նրա արյան մեջ որքան է ալկոհոլի պարունակությունը։
Այն իր մեջ  ունի հատուկ հավելված, որը տիրոջ հարբած լինելու դեպքում ավտոմատ կերպով տաքսի է կանչում։ Սարքն արժե 50 դոլար։
 

iPhone-ի համար նախատեսված նոր սարքը տիրոջ հարբած լինելու դեպքում կարող է տաքսի կանչել