«Jurassic Park 4»-ը կնկարահանի Քոլին Թրևորոուն

17:28 • 15.03.13

Ամերիկյան հեղինակավոր Universal Pictures ընկերությունը հայտարարել է, որ պատրաստվում է նկարահանել լեգենդար «Jurassic Park» ֆիլմի 4-րդ մասը և որպես ռեժիսոր ընտրել է բազմաթիվ անկախ ֆիլմերի հեղինակ Քոլին Թրևորոուին։

 

Ինչպես նշում է Лента-ն՝ հղում կատարելով Reuters-ին, 36-ամյա ռեժիսորի ֆիլմը մեծ էկրան կբարձրանա 2014թ. հունիսի 13-ին և նկարահանված կլինի 3D ձևաչափով։

  

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ֆիլմի պրոդյուսերը կլինի օսկարակիր ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը, ով եղել է առաջին ֆիլմի  2 մասերի ռեժիսորը։