LG-ին ակնհայտորեն ծաղրում է Samsung-ին

01:08 • 15.03.13

Galaxy S IV-ի թողարկվելու նախօրեին LG ընկերությունը որոշել է ուշադրությունը շեղել իր վրա: Այն ստեղծել է Optimus G-ի պատկերով գովազդային վահանակներ, որոնք շատ նման են Galaxy S IV-ի գովազդներին: «Իրական» գովազդները տեղադրում են մրցակցի վահանակների վրա, գրում է Вести.ru-ն:


Samsung-ն իր գովազդային արշավի ժամանակ ակտիվորեն օգտագործում է 4 թիվը: Samsung-ի ցուցանակների վրա 4-ը օգտագործվում է for բառի փոխարեն, որովհետև անգլերենում այդ բառերը նման են հնչում: Գովազդային կարգախոսը հնչում է «Be ready 4 the next Galaxy» («Պատրաստ եղեք հաջորդ Galaxy-ին»), իսկ LG-ի գովազդային կարգախոսն է «LG Optimus G is here 4 you now» («LG Optimus G-ն արդեն այստեղ է և սպասում է ձեզ»):


LG-ն ոչ միայն կրկնօրինակում է Samsung-ի գովազդը, այլ նաև փորձում է իր գովազդները դնել Samsung-ի ցուցանակների հարևանությամբ: Ըստ երևութին, LG-ին որոշել է Samsung-ի դեմ օգտագործել նրա մարտավարությունը: Նախկինում Samsung-ին հաջողվեց ամրապնդել իր հեղինակությունը այն բանի համար, որ ծաղրում էր Apple-ի ցուցանակները և գովազդները:
 

LG-ին ակնհայտորեն ծաղրում է Samsung-ին