Նապոլեոնի սիրելիի ամուսնական մատանին աճուրդի է հանվել
Ֆրանսիայում աճուրդի է հանվել ամուսնական մատանի, որը Նապոլեոն Բոնապարտը նվիրել է իր ապագա կնոջը, հայտնում է НТВ-ն։
Մատանին զարդարված է շափյուղայով և ադամանդներով և բավական համեստ տեսք ունի։ Այդ ժամանակ ապագա կայսեր ձգտումներն ավելի մեծ էին, քան հնարավորությունները։
Եվ չնայած տարիքային և սոցիալական կարգավիճակի տարբերությանը, Ժոզեֆինա Բոգարնեն ընդունում է նվերը և չի սխալվում։ Ազնվական կնոջ և հրամանատարի սիրավեպը գրանցվել է պատմության մեջ նրա ռազմական հաղթանակների հետ միասին։
Աճուրդում կվաճառվեն նաև Նապոլեոնի 2-րդ ամուսնությունից ծնված որդու դիմանկարը և 16-րդ դարի արծաթե թուրը, որը Ֆրանսիայի թագավոր Հենրիխ Չորրորդը նվիրել է վասալներից մեկին՝ իր կյանքը փրկելու համար։










