Ֆալլոսանման որդերը՝ էվոլյուցիայի պակասող օղակ. National Geographic (լուսանկարներ)

21:29 • 15.03.13

505 մլն տարի առաջ գոյություն ունեցած ֆալլոսանման որդը էվոլյուցիայի պակասող օղակն է՝ աղիքաշնչավոր որդերի երկու ցեղերի միջև, գրում է National Geographic-ը՝ Տորոնտոյի համալսարանի գիտնականների նոր ուսումնասիրության հիման վրա:


Spartobranchus tenuis լատինական անվանումով տարօրինակ արարածը փափկամարմին ծովային կենդանի է, որը հազիվ է պահպանվել բրածո նյութերում:

 

Այս նոր նմուշը առաջին անգամն գտնվել է 1900-ականների սկզբին Կանադայի Յոհո ազգային պարկում. որդի գոյության շրջանում Կանադան արևադարձային երկիր է եղել: Սակայն գտածոյին ուշադրություն են դարձրել միայն մի քանի տարի առաջ:

 

Այժմ Տորոնտոյի համալսարանի էվոլյուցիաբանները պնդում են, որ որդը «իսկապես կապում է բոլոր կետերը» կիսաքորդավորների էվոլյուցիայի մեջ:

 

Կիսաքորդավորները սերտ ազգակցական կապ ունեն ներկայիս ծովաստղերի և ծովոզնիների հետ, ինչպես նաև՝ քորդավորների՝ կամ կենդանիների, որոնք ողնաշար ունեն, ինչպիսիք են պրիմատները:

 

Էվոլյուցիոն կենսաբանների համար միշտ գլուխկոտրուկ է եղել այն, թե որն է քորդավորների ընդհանուր նախնին: Այժմ դա՝ Spartobranchus tenuis-ի տեսքով, գտնված է. նա ապրել է նախկին ամենավաղ շրջաններից հայտնի տեսակներից 200 մլն տարի առաջ:

 

Քորդավորների ծագումը հասկանալը կարող է օգնել մեզ հասկանալ մեր ակունքները, հայտնել են կանադացի գիտնականները:
 

Ֆալլոսանման որդերը՝ էվոլյուցիայի պակասող օղակ. National Geographic (լուսանկարներ)