Տիեզերքում սեքսը կարող է մահացու վտանգավոր լինել. գիտնականներ

17:40 • 15.03.13

Արդեն կես դարից ավելի է, ինչ մարդկությունը թռիչքներ է իրականցնում դեպի տիեզերք, գրում է newsru.com կայքը։ Թեև Լուսնի գաղութացումն ու թռիչքները դեպի Մարս արդեն ունեն շատ իրական հեռանկար, այնուամենայնիվ «Գալակտիկայի սերունդը», այսինքն՝ Երկրի սահմաններից դուրս ծնված մարդիկ, ըստ ամենայնի, այդպես էլ գոյություն չեն ունենա։

 

Պատճառը գիտնականների վերջին բացահայտումն է, համաձայն որի՝ տիեզերքում սեքսով զբաղվելը կարող է մահացու վտանգավոր լինել առողջության համար։  Բույսերի վրա անցկացված փորձերի արդյունքում մասնագետները հանգել են այն եզրակացության, որ ձգողական փոփոխությունները վնասում են դրանց բջիջները։ Պարզվել է, որ չափից ավելի ուժեղ ձգողականության պայմաններում խախտվում է ներբջջային շրջանառությունը։

 

Նրանք նշել են, որ մարդկանց դեպքում ներբջջային շրջանառության խախտումը կարող է շատ լուրջ հետևանքներ ունենալ օրգանիզմի համար։ Մասնագետները նշել են, որ տիեզերքն ազդում է մարդու վերարտադրողական գործընթացի և ուղեղի աշխատանքի վրա։
 

Տիեզերքում սեքսը կարող է մահացու վտանգավոր լինել. գիտնականներ