Մաաստրիխտում մեկնարկում է TEFAF տոնավաճառը
Նիդեռլանդների Մաաստրիխտ քաղաքում այսօր բացվում է հին և ժամանակակից արվեստի ամենահեղինակավոր և խոշոր տոնավաճառը՝ TEFAF-ը (The European Fine Art Fair): Այն կտևի մինչև մարտի 24-ը, հայտնում է РИА Новости-ն։
Այս տարի տոնավաճառին կմասնակցի 265 մասնակից, ովքեր կներկայացնեն ինչպես արվեստի հնագույն գործեր, այնպես էլ ժամանակակից արտ օբյեկտներ և զարդեր (այս տարի առաջին անգամ տոնավաճառին կմասնակցի Van Cleef & Arpels նորաձևության տունը)։
Թոփ նմուշների թվում է Յան Բրեյգել Ավագի «Խաչելություն» կտավը, որն իր ստեղծման օրից՝ 1594թ.-ից գտնվում էր մի իտալական ընտանիքում, և շուկայում հայտնվում է առաջին անգամ։
Կենտրոնական ոչ կոմերցիոն նախագիծ կդառնա Վինսենտ Վան Գոգի 15 նկարներից բաղկացած ցուցադրությունը՝ Ամստերդամի նրա թանգարանի հավաքածուից։










