Դենի Դե Վիտոն և նրա կինը մտափոխվել են՝ չեն ամուսնալուծվի

12:45 • 16.03.13

Հոլիվուդյան կատակերգակ Դենի Դե Վիտոն և նրա կինը՝ դերասանուհի Ռեա Պերլմանը, որի հետ դերասանն ապրել է ավելի քան 30 տարի, մտափոխվել են ամուսնալուծվել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ People ամսագրին հղումով։

 

2012-ի հոկտեմբերին 68-ամյա դերասանն ու նրա 64-ամյա կինը հայտարարել էին, որ պատրաստվում են ամուսնալուծվել, սակայն ինչպես պարզվել է՝ նրանց հարաբերությունները շուտով վերականգնվել են, և նրանք որոշել են չդիմել նման քայլի։

 

«Նրանք շատ են սիրում միմյանց։ Միշտ են սիրել և կսիրեն»,- ասել է աստղային զույգի մերձավորներից մեկը։

 

Ամուսնալուծության մասին հայտարարությունից մեկ ամիս անց զույգին տեսել են Լոս Անջելեսի օդանավակայանում։

Նրանք ամուսնացել են 1982թ. հունվարի 28-ին, ունեն 3 չափահաս երեխա։