Սթիվ Ջոբսի մասին ֆիլմի համաշխարհային պրեմիերան հետաձգվել է անորոշ ժամանակով

16:04 • 16.03.13

Ամերիկյան Apple ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսի կյանքի և կարիերայի թռիչքի մասին «Ջոբս» կենսագրական ֆիլմի համաշխարհային պրեմիերան հետաձգվել է անորոշ ժամանակով, հայտնում է ИТАР-ТАСС-ը՝ վկայակոչելով «Open Road Films» պրոդյուսերական ընկերությանը։ Ֆիլմը պետք է հայտնվեր վարձույթում ապրիլի 19-ին։


Հունվարին ֆիլմը ներկայացվել էր «Սանդես» փակ փառատոնում Պարկ Սիթիում (Յուտա նահանգ) և առաջացրել էր քննադատների ոչ միանշանակ արձագանքը։ Apple-ի հիմնադիրներից մեկը՝ Սթիվ Վոզնյակը, նշել էր, որ Ջոբսի հետ ունեցած փոխահարբերությունների շատ մասեր ֆիլմում աղավաղված են ներկայացվել։ Բացի այդ, ըստ Վոզնյակի, հեղինակները չեն ըմբռնել համակարգչային ընկերության ստեղծման գաղափարը։ «Ամեն ինչ արմատապես սխալ է»,- կարծում է նա։
 

Սթիվ Ջոբսի մասին ֆիլմի համաշխարհային պրեմիերան հետաձգվել է անորոշ ժամանակով