Գիտնականները Պերուում հնագույն թռչնի մնացորդներ են հայտնաբերել
Հնէաբանները Պերուում հին թռչնի մնացորդներ են գտել, որն ապրել է 35 մլն տարի առաջ, տեղեկացնում է Взгляд-ը։
Խոսքը հսկայական հավալուսնի մասին է, որի բարձրությունը հասնում է 1.8 մետրի։ «Հայտնաբերված բրածոյի մինչև անգամ մաշկն է պահպանվել։ Դա սենսացիոն գտածո է, քանի որ մենք չունեինք փաստագրված տվյալ այդ մասին»,-ասել է հնէաբան Քլաուս Հենինգերը։
Թռչնի մնացորդները հայտնաբերվել են անապատային տարածքում, որտեղով հունվարին անցել էր «Դաքար-2013» ավտոարշավը։
Դա պերուացի գիտնականներին լուրջ մտահոգության տեղիք է տվել, քանի որ նրանք կարծում են, որ ավտոարշավը լուրջ վնասներ է հասցնում դեռևս չհայտնաբերված գտածոներին։
Հենց Իկա շրջանի անապատներում էլ բազմիցս հայտնաբերվել են հին կետերի, շնաձկների և պինգվինների բրածոներ։










