Թբիլիսիի ֆիլհարմոնիան «պայթել է» Թամարա Գվերդցիտելիի և Դմիտրի Դյուժևի կատարումներից
Թբիլիսիի ֆիլհարմոնիայի դահլիճում երեկ երեկոյան տեղի է ունեցել մոսկվայաբնակ վրացի երգչուհի Թամարա Գվերդցիտելիի և ռուս հայտնի դերասան Դմիտրի Դյուժևի համերգը, տեղեկացնում է Грузия online-ը։
2.500 տեղանոց դահլիճում ազատ տեղեր չեն եղել. տոմսերը վաճառված են եղել համերգից 10 օր առաջ։
Հանդիսատեսին ցուցադրվել է փաստագրական ֆիլմ՝ Թամարա Գվերդցիտելիի մասին, որում ներկայացվել են կադրեր երգչուհու բեմական կյանքից։
Հանդիսատեսը ջերմությամբ է ընդունել նաև ռուս դերասանին, ով իր արտիստիկ պատմությամբ և երգով գրավել է տեղի հանդիսատեսի սրտերը։ Հանդիսատեսի շարքերում եղել են վրացական մշակույթի բոլոր գույները. դերասաններ, երգիչներ, բանաստեղծներ, գրողներ, կոմպոզիտորներ։
Դյուժևը խոստովանել է, որ բազմիցս եղել է Վրաստանում, սակայն այս այցը և Թամարա Գվերդցիտելիի հետ նույն բեմում լինելն ու վրացի հանդիսատեսի համար երգելը մեծ պատասխանատվություն է։ «Ես կարծում եմ, որ Գվերդցիտելին համաշխարհային նշանակության աստղ է»,-ասել է նա։
Մեկ տեսանյութ՝ ռուսական «Երկու աստղ» հաղորդումից










