Սոչի կժամանի Gangnam Stylе հիթի կատարող PSY-ն

20:31 • 16.03.13

Հարավկորեացի երգիչ, համացանցային հայտնի Gangnam Stylе հիթի կատարող ռեփեր PSY-ն ապրիլին ելույթ կունենա Սոչիում (Ռուսաստան), հայտնում է rus.ruvr.ru-ն։


Նա ելույթ կունենա «Sky Club & Concert Hall» դահլիճի բեմում ապրիլի 13-ին։ «Կորեացի կատարողն առաջին անգամ կայցելի Ռուսաստան՝ Hit Non Stop երեկոյի ընթացքում ելույթ ունենալու համար»,- նշել են կազմակերպիչները։


Բացի PSY-ից ելույթ կունենան նաև հայտնի ռուս արտիստներ։ Նրանց անունները հայտնի կդառնան ավելի ուշ։