Toyota-ն ամրագոտու խնդրի պատճառով 200.000-ից ավելի ավտոմեքենա է հետ կանչում

14:03 • 16.03.13

Ճապոնական Toyota ավտոկոնցեռնն ԱՄՆ-ում իրացված 209.000 FJ Cruiser մոդելի ավտոմեքենա է հետ կանչում, որոնք արտադրվել են 2007-2013թթ ընկած ժամանակահատվածում։

Ինչպես տեղեկացնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ գործակալությունը, զանգվածային հետկանչի պատճառն ամրագոտիների հետ կապված խնդիրն է։

 

Ճապոնական ամենագնացում դրանք տեղադրվել են այնպես, որ հետևի դռները բացելիս վտանգ է առաջանում, որ վարորդի և առջևի ուղևորի նստարանները կարող են ընկնել դռան մեխանիզմի մեջ և կախվել դրանից։

Toyota-ն, սակայն, ընդծում է, որ դեռևս որևէ նման միջադեպի մասին հաղորդում չի ստացել։

 

FJ Cruiser ամենագնացը ստեղծվել է ռետրո ոճի մեջ և հիշեցնում է Toyota-ի մեկ այլ ջիպի՝ Land Cruiser-ի 1960-ականներին ստեղծված օրինակները։

 

Սկզբում այն նախատեսվում էր թողարկել սահմանափակ խմբաքանակով, սակայն դա այնքան է դուր եկել ավտոսիրողներին, որ 2005թ.-ին սկսվել էր այդ մեքենաների սերիական արտադրությունը։

 

Toyota-ն ամրագոտու խնդրի պատճառով 200.000-ից ավելի ավտոմեքենա է հետ կանչում