Կառլա Բրունին իր նոր երգում Ֆրանսուա Օլանդին «պինգվին» է անվանել

13:33 • 17.03.13

Ֆրանսիայի նախկին առաջին տիկին, մոդել և երգչուհի Կառլա Բրունին իր նոր երգերից մեկում ծաղրի է ենթարկել երկրի գործող նախագահ Ֆրանսուա Օլանդին՝ նրան «պինգվին» անվանելով, հայտնում է Daily Mail-ը։


45-ամյա գեղեցկուհին, մասնավորապես, երգել է.«Նա ղեկավարի տեսք և պահվածք չունի։ Այդ պինգվինը շատ վատ է դաստիրակված։ Ո՛չ տգեղ է, ո՛չ գեղեցիկ, ո՛չ բարձրահասակ է, ո՛չ կարճլիկ, ո՛չ սառն է, ո՛չ տաք, պարզապես պինգվին»։


Բացի այդ Բրունին նաև ծաղրել է Օլանդի պաշտոնական լուսանկարը Ելիսեյան պալատի պարտեզում՝ ասելով.« Դու միայնակ ես այդ մեծ պարտեզում, պինգվի՛ն»։


Բրունիի մտերիմ ընկերները հայտնել են, որ երգչուհին խոստովանել է իրենց, որ պինգվին ասելով ՝ ի նկատի ունի նախագահ Օլանդին, սակայն չի պատրաստվում այդ մասին հրապարակայնորեն հայտարարել։