Հազվագյուտ հիվանդության պատճառով սերբուհին ամեն ինչ տեսնում է գլխիվայր

19:09 • 17.03.13

Սերբիայի 28-ամյա բնակչուհի Բոժանա Դանիլովիչը տառապում է հազվագյուտ հիվանդությամբ, ինչի հետևանքով ամեն ինչ տեսնում է գլխիվայր։ Ինչպես նշում է Oddity Central-ը, հեղինակավոր Հարվարդի համալսարանի, ինչպես նաև Մասաչուսեթսի Տեխնոլոգիական ինստիտուտի մասնագետները հետազոտել են Դանիլովիչին և պարզել, որ նրա ուղեղը տառապում այնպիսի  հիվանդությունից, որի պարագում ուղեղը սխալ է կողմնորոշվում։

 

Այլ կերպ ասած՝  նրա աչքերն ամեն ինչ տեսնում են շատ ճիշտ ձևով, սակայն ուղեղն ինչ-ինչ պատճառներով գլխիվայր փոխում է ստացած պատկերը։ Թեև պատմության ընթացքում արձնագրվել են մի քանի նման դեպքեր, սակայն սերբուհու դեպքն իրոք բացառիկ է։ Նույնիսկ լույս աշխարհ գալուց նա ծնվել է ոչ թե գլխով դեպի առաջ, այլ ոտքերով, առաջին քայլերն արել է ոչ թե առաջ, այլ հետ. նույնն էլ տեղի է ունեցել նաև գրելու հարցում։


Աղջկան փոքր ինչ օգնելու համար ամերիկացի մասնագետները նրա համար ստեղծել են հատուկ ծրագրակազմ (software), որը համակարգչի էկրանն ու բովանդակությունը գլխիվայր է ցույց տալիս։ Բժիշկները նշում են, որ ներկայում Դանիլովիչին տարօրինակ հիվանդությունից ազատելու որևէ բուժման մեթոդ չկա։

 

Հազվագյուտ հիվանդության պատճառով սերբուհին ամեն ինչ տեսնում է գլխիվայր