Թաթա Սիմոնյանի և Քրիստինա Օրբակայտեի զուգերգն արդեն համացանցում է
Հայ երգիչ Թաթա Սիմոնյանի և ռուս էստրադայի հայտնի երգչուհի Քրիստինա Օրբակայտեի «Մեր սիրո տոնը» զուգերգը երեկվանից հասանելի է Youtube-ում, չնայած մինչ այդ Թաթայի պրոդյուսեր Գրիգոր Նազարյանը հայտարարել էր, որ մինչ տեսահոլովակի պրեմիերան, երգը ոչ մի տեղ չի հնչելու:
Նա տեղեկացրել էր, որ տեսահոլովակի նկարահանումները կատարվում են ԱՄՆ-ում, քանի որ այդ շրջանում Քրիստինան Մայամիում է եղել, իսկ Թաթան` Լոս Անջելեսում:
Երգը երկլեզու է` հայերեն և ռուսերեն: Խոսքերը Ավետ Բարսեղյանինն են, երաժշտությունը` Մանե Հակոբյանինը:










