Google-ի 11 ծառայություններ, որոնց գոյության մասին հավանաբար շատերը չգիտեն. Business Insider
Google առավելապես հայտնի է իր անհավանական հզոր որոնողական համակարգով և Android բջջային համակարգով: Սակայն ինտերնետ հսկան ավելին է, քան նշվածը:
Business Insider-ն ի մի է բերել Google-ի 11 ծառայություններ և առաջարկներ, որոնց գոյության մասին հնարավոր է, որ օգտատերերը չէին էլ կասկածում: Չնայած որ դրանք նրանց կյանքն ավելի հեշտ ու նաև ավելի ապահով կդարձնեն:
Այդ շարքից Google Mars-ը նման է Google Earth-ին, բայց թույլ է տալիս կարմիր մոլորակն ուսումնասիրել:
Google Scholar-ը որոնողական տիրույթ է գիտական հոդվածների համար՝ ակադեմիական հրատարակիչներից և պրոֆեսիոնալներից, բայց նաև բավականին թանկ է:
Google Art Project-ը կայք է, որը թույլ է տալիս օգտատերերին շրջել թանգարաններում և պատկերասրահներում:
Google Transliterate-ը մի ծառայություն է, որ օգտատերերին թույլ է տալիս տեքստեր հավաքել տարբեր լեզուներով:
Build-ը թույլ է տալիս Google-ի Chrome բրաուզերի միջոցով 3D պատկերներ արտացոլել: Օգտատերերը դրա միջոցով կարող են նաև իրենց սեփական 3D Lego պատկերները կառուցել:
Google Think-ը նախատեսված է գովազդատուների և հարակից մասնագիտությունների տեր անձանց համար, որը թույլ է տալիս հետևել մարքեթինգին
Power Searching-ը կատարելագործում է օգտատերերի որոնողական հմտությունները՝ առաջարկելով խորհուրդներ և հնարքներ՝ օգնելով գտնել հենց այն, ինչ փնտրում են:
Schemer-ը ցանց է, որը թույլ է տալիս ծրագրել այն, ինչ անում եք ձեր ընկերների հետ: Սա հատկապես լավ է աշխատում խիտ բնակեցված տեղանքներում:
Google Ears ծառայությունը նման է Shazam-ին և հուշում է ձեզ, թե ինչ երգ է հնչում:
Google Moderator-ը բաց ֆորում է՝ քննարկուների, հարցերի և մտքեր կիսելու համար:
encrypted.google.com-ը որոնումներ անելու համար էլ ավելի ապահով տարբերակ է: Այս դեպքում օգտագործվում են «շերտեր», որոնք առցանց օգտագործում են բանկերը:










