Մայքլ Ջեքսոնի ընտանիքը 40 մլրդ դոլար է պահանջում երգչի չկայացած համերգների համար
Մայքլ Ջեքսոնի ընտանիքը դատի է տվել AEG Live ընկերությանը, որը 2009թ. զբաղվում էր փոփ արքայի համերգների կազմակերպմամբ, հայտնում է ИТАР-ТАСС-ը։
Երգչի մայրը և նրա երեք երեխաները՝ 16-ամյա Պրինցը, 14-ամյա Փերիսը և 11-ամյա Բլանկետը, մեղադրում են ընկերությանը նրանում, որ աշխատակիցները Ջեքսոնի համար վարձել են բժիշկ Կոնրադ Մյուրեյին, ով հետագայում մեղավոր է ճանաչվել աստղի չկանխամտածված սպանության համար և դատապարտվել 4 տարվա ազատազրկման։
Նրանք կարծում են, որ AEG Live-ը բավականաչափ չի վերահսկել անձնական բժշկի գործողությունները, որոնք հանգեցրել են երգչի մահվան։ Արդյունքում չկայացած համերգներից օգուտը, ըստ Ջեքսոնի ընտանիքի, կազմել է մոտ 40 մլրդ դոլար։
Ընկերության ներկայացուցիչները նշել են, որ գումարն անասելիորեն չափազանցված է, քանի որ Ջեքսոնի կարիերան այդ պահին անկում էր ապրում՝ դեռահասներին պղծելու մեղադրանքների պատճառով, և հիմք չկա ենթադրելու, որ նա կարող էր նման գումարներ վաստակել։
Այս գործով լսումները կսկսվեն ապրիլի 2-ին։










