«Ջուղա» ֆիլմին «Ազգային կինո» մրցանակ է շնորհվել (տեսանյութ)
«Հայկական կինոյի զարթոնք» կինոկենտրոնի խորհուրդը «Ազգային կինո» մրցանակ է շնորհել Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի «Ջուղա» ֆիլմին։ Այս մասին տեղեկանում ենք «Հայկական կինոյի զարթոնք» կինոկենտրոնի լրատվական ծառայության տարածած հաղորդագրությունից։
Մրցանակը շնորհվել է պատմական Հայաստանի հին և հռչակավոր այդ քաղաքի պատմությունն ու աշխարհահռչակ գերեզմանոցի ոչնչացումը Նախիջևանի Ինքնավար Հանրապետության և Ադրբեջանի իշխանությունների կողմից մատչելիորեն ներկայացնելու և միջազգային հանրությանը սթափության կոչ անելու համար:
«Ջուղա» ֆիլմը կարելի է դիտել հետևյալ հղումով.










