Մեծ Բրիտանիայի տրանսպորտի նախարարը երաժշտական ալբոմ կթողարկի
Մեծ Բրիտանիայի տրանսպորտի նախարար Նորման Բեյքերը հայտարարել է , որ իր ռոք խմբի հետ միասին պատրաստվում է թողարկել առաջին երաժշտական ալբոմը, հայտնում է Euromag-ը։
55-ամյա լիբերալ դեմոկրատը հանդիսանում է Reform Club ռոք խմբի մենակատարը և ինքն է գրում խմբի երգերը։
Բեյքերը խոստովանել է, որ վաղուց է երազել ալբոմ ձայնագրելու մասին։ Նրա խոսքով՝ ալբոմը կկոչվի Always Tomorrow («Միշտ վաղը») և իր մեջ կներառի նախարարի գրած բոլոր երգերը։ «Բարձրաստիճան» երաժիշտը նշել է, որ իր երգերից և ոչ մեկում քաղաքականության թեման չի շոշափվում. ըստ նրա՝ դա շատ տգեղ կդիտվեր։










