Էնիո Մորիկոնեն հրաժարվել է աշխատել Տարանտինոյի հետ

18:00 • 18.03.13

Իտալացի երգահան Էնիո Մորիկոնեն հայտնել է, որ հրաժարվում է հետագայում համագործակցել ռեժիսոր Քվենտին Տարանտինոյի հետ, հայտնում է Лента-ն՝ վկայակոչելով The Hollywood Reporter-ին։

 

Մորիկոնեի խոսքով՝ ռեժիսորն իր երաժշտությունն օգտագործում է ֆիլմերում առանց որևէ տրամաբանության, և այդ պատճառով դժվար է նրա հետ աշխատել։

 

Երգահանը նշել է, որ երբ Տարանտինոն առաջարկել է իրեն աշխատել «Ջանգոն ազատագրվածը» ֆիլմի սաունդթրեքի վրա, նա պատասխանել է, որ ժամանակ չունի։ Արդյունքում Տարանտինոն օգտագործել է 3 երաժշտություն, որոնք Մորիկոնեն գրել էր ավելի վաղ։ Հատուկ ֆիլմի համար երգահանը պատրաստել է միայն մեկ երգ՝ «Ancora Qui»։

 

Մորիկոնեն ասել է նաև, որ դիտել է ֆիլմը և այն իրեն չի գրավել։ Երգահանը կարծում է, որ ֆիլմում «չափազանց շատ արյուն» են ցույց տալիս։