Չին նկարիչը Պաբլո Ներուդային 900 քառակուսի մետր մակերեսով նկար է նվիրել
Չինացի նկարիչ Այ Վեյվեյը ստեղծել է արվեստի գործ, որը նվիրված է չիլիացի գրող Պաբլո Ներուդային: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով France-Presse գործակալությանը:
900 քառակուսի մետր ծավալով աշխատանքը Այ Վեյվեյը կատարել է նախկին չինական բանտի պատին, որը ներկայում վերածվել է մշակութային կենտրոնի: Նկարիչը պատկերել է Սենկակու կղզիախումբը, որը գտնվում է Չինաստանի, Թայվանի և Ճապոնիայի միջև: Այն գտնվում է Չինաստանի վերահսկողության տակ, սակայն 3 պետությունները ցանկանում են իրենց իշխանության տակ վերցնել այն:
Աշխատանքի վերևում գրված է հատված «Միս Չիլի» բանաստեղծությունից, որը գրել է Այ Վեյվեյի հայրը՝ Այ Ցինը և այն նվիրել է իր ընկեր Պաբլո Ներուդային:
Նկարիչն իր աշխատանքը կատարել է միջազգային նկարչական «Of Bridges & Borders» ծրագրի շրջանակներում:
Այ Վեյվեյը հանդիսանում է նաև քաղաքական ակտիվիստ և բազմիցս քննադատել է Չինաստանում մարդու իրավունքների խախտումները, ինչպես նաև բացահայտել է կաշառակերության մի շարք դեպքեր:
Այ Վեյվեյը նախկինում նույնպես ստեղծել էր մեծ կտավներ: Նրա ամենահայտնի աշխատանքներից մեկը Մյունխենում ստեղծված պատկերն է, որտեղ նկարիչը 9.000 դպրոցական պայուսակներից ստացել է երկրաշարժի ժամանակ զոհված աղջկա մոր խոսքը. «Նա այս աշխարհում ուրախ ապրել է 7 տարի»:










