Panasonic-ը կարող է դադարեցնել պլազմային հեռուստացույցների արտադրությունը

09:06 • 18.03.13

Panasonic ընկերությունը քննարկում է պլազմային հեռուստացույցների արտադրությունը դադարեցնելու հարցը. տեղեկացնում է gazeta.ru-ն՝ NHK հեռուստաընկերության հղումով։


Ճապոնական
ընկերությունը բախվել է դժվարությունների՝ հեռուստացույցների արտադրության իր բիզնեսից եկամուտ ստանալու հարցում, և վերջերս բազմամիլիոնանոց կորուստներ է կրել, որոնք, փորձագետների կարծիքով, կասկածի տակ են դնում ընկերության ապագան։


Եթե
ընկերության համապատասխան ծրագիրը հաստատվի, ապա Panasonic-ը կարող է պլազմային հեռուստացույցների արտադրությունը դադարեցնել արդեն հաջորդ տարի։
 

 

Panasonic-ը կարող է դադարեցնել պլազմային հեռուստացույցների արտադրությունը