Հռոմի նորընտիր պապի գրքերը վաճառքի ռեկորդներ են սահմանել

10:55 • 18.03.13

Հռոմի նորընտիր պապ Ֆրանցիսկոսի հեղինակած գրքերը, ինչպես նաև նրա կենսագրությանը նվիրված աշխատությունները վաճառքի ռեկորդներ են սահմանել Արգենտինայում՝ դառնալով առցանց խանութների բեսթսելլերներ։

 

Ինչպես նշում է Euromag-ը, Պապական գահին ընտրվելուց 2 ժամ անց միայն Bajalibros.com պորտալի օգտատերերը գնել են պոնտիֆիկոսի գրած և նրա մասին 1.000-ից ավելի թվային գիրք։ Իսկ հաջորդ 2 օրերին պահանջարկն անասելի աճել է՝ սահմանելով ռեկորդային ցուցանիշներ։

 

Հռոմեական կաթոլիկ եկեղեցու նոր հովվապետի գրքերը պատվիրել են ոչ միայն Լատինական Ամերիկայից, այլ նաև ԱՄՆ-ից, Եվրոպայից և նույնիսկ Վատիկանից։

 

Նման պատկեր է ստեղծվել նաև տպագիր գրքերի պարագայում. Արգենտինայի հյուսիսում գտնվող 2 քաղաքներում՝ Սալտայի և Սանտյագո դե Էստերոյի խանութներում հաշված ժամերի ընթացքում այցելուները գնել են պոնտիֆիկոսի մասին բոլոր գրքերը։