Սիրուշոն Լիբանանում համերգ կտա Ալեքսանդրա Ստանի հետ (տեսանյութ)
Երգչուհի Սիրուշոն մարտի 30-ին համերգ կտա Լիբանանում և կերգի ռումինացի երգչուհի Ալեքսանդրա Ստանի հետ։ Այս մասին նշվում է Սիրուշոյի Facebook- էջում։ «Մարտի 30-ին մեծ համերգ Լիբանանում: Սիրուշո և Ալեկսանդրա Ստան (Սաքսոբիտ) !!»,- մասնավորապես նշված է այնտեղ։
Նշենք, որ Ալեքսանդրա Ստանը 24-ամյա երգչուհի է, ով մեծ ճանաչում ձեռք բերեց իր Mr. Saxobeat երգով, որը Youtube-ում ունի ավելի քան 183 մլն դիտում։ Ներկայացնում ենք այն ստորև.










