Պրիտցկերյան մրցանակը շնորհվել է ճապոնացի ճարտարապետ Տոյո Իտոյին (լուսանկարներ)

14:43 • 18.03.13

Ճարտարապետության ոլորտի ամենահեղինակավոր՝ Պրիտցկերյան մրցանակակիր է դարձել 71-ամյա ճապոնացի ճարտարապետ Տոյո Իտոն, հայտնում է buro247.ru-ը։

 

Ժյուրին գնահատել է նրա կրեատիվությունը շինությունների նախագծման ժամանակ, որոնք շատ հաճախ անվանում են «հավերժ»։ Անձամբ հեղինակն ասում է, որ իր աշխատանքները թույլ են տալիս դուրս գալ պայմանականությունների սահմաններից, տարբերվում են իրենց մինիմալիզմով և մոտ են «քամու և օդի» ճարտարապետությանը։

 

Նա կառուցում է ինչպես բնակելի շենքեր և գրասենյակներ, այնպես էլ գրադարաններ, թատրոններ, թանգարաններ, զբոսայգու համալիրներ։

 

Տոկիոյի համալսարանի ճարտարապետական ֆակուլտետն ավարտելուց հետո Տոյո Իտոն 1971թ. հիմնել է իր Urban Robot ստուդիան։ Երկար տարիների աշխատանքի ընթացքում նա դարձել է բազմաթիվ միջազգային մրցանակների դափնեկիր։

 

Տոյոն արդեն 6-րդ մարդն է Ճապոնիայից, ով արժանանում է այս մրցանակին։