Մոսկվայում տեղի կունենա «Արմենիա» 8-րդ երաժշտական մրցանակաբաշխությունը (տեսանյութ)

13:04 • 19.03.13

Մոսկվայում ապրիլի 20-ին կկայանա հայկական երաժշտական արդյունաբերության «Armenia» մրցանակաբաշխությունը, տեղեկացնում է Ռուսաստանի հայերի միության լրատվական ծառայությունը։

Արդեն 8-րդ անգամ իրականացվող մրցանակաբաշխությունը տեղի կունենա Կրեմլի պետական դահլիճում։ Այն խոստանում է դառնալ Մոսկվայի և հայկական սփյուռքի ամենավառ երաժշտական իրադարձությունը։

 

Միջոցառման հատուկ հյուրերը կլինեն Հայաստանի, Ռուսաստանի և այլ երկրների մշակույթի, սպորտի, բիզնեսի, հասարակական-քաղաքական ոլորտների հայտնի ներկայացուցիչներ։

Նախագծի կազմակերպիչն «Արմենիա փրոդաքշն» ընկերությունն է։