Կառլ Լագերֆելդը Chanel-ի 100-ամյա հոբելյանի կապակցությամբ ֆիլմ կնկարահանի
Լեգենդար Chanel նորաձևության տան կրեատիվ դիզայներ Կառլ Լագերֆելդը Chanel-ի առաջին բուտիկի բացման 100-ամյակի կապակցությամբ ֆիլմ կնկարահանի, հայտնում է Euromag-ը։
Նկարահանման աշխատանքները կսկսվեն արդեն այս շաբաթ, իսկ պատրաստի ֆիլմը կցուցադրվի ընթացիկ տարվա մայիսին՝ Սինգապուրում Chanel-ի ցուցադրությունից առաջ։
Լագերֆելիդի նոր նախագծում ներգրավված են բազմաթիվ հայտնի դերասաններ. անձամբ Կոկո Շանելին կմարմնավորի Կիրա Նայթլին, ով հանդիսանում է Chanel Coco Mademoiselle կուլտային բուրմունքի գովազդային դեմքը։
Chanel-ի առաջին բուտիկը բացվել է 1913թ.՝ Դովիլում։










